38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եկեղեցին մենք ենք

Եկեղեցին մենք ենք
07.05.2024 | 08:06

Քանի որ առաջիկայում փորձելու են բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով վարկաբեկել այս շարժման հոգևոր-քաղաքական առաջնորդությունը ստանձնած Հայ առաքելական եկեղեցուն՝ միանգամից ասեմ։

1․ Եկեղեցին դա Ժողովրդի միությունն է` ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է։ Բառն էլ ինքնին «ԺՈՂՈՎ» է նշանակում։ Ավելի ժողովրդավար կառույց քան, եկեղեցին հնարավոր չէ պատկերացնել։ Եկեղեցին և մասնավորապես քրիստոնեությունը, ոչ այլ ինչ է, քան ազատության և ազատագրության ուղի է՝ մեղքից, արատից, մոլությունից և թուլությունից։

Ժողովուրդն ունի սրբազան իրավունք՝ դա իր հանրային կյանքը ոչ պատշաճ կազմակերպող կամ այն վտանգող պետական իշխանությանը դիմադրելու իրավունքն է։ Ժողովրդավարությունը առանց այս իրավունքի դադարում է պարզապես այդպիսին լինել։

Եկեղեցին, որպես հոգևոր հանրույթի հավաքական մարմնավորում, տվյալ դեպքում ձևակերպում է այդ իրավունքի իրականացումը։

2․ ՀՀ սահմանադրությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կազմակերպություն չէ, այն ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻ Է։ Ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը Սահմանադրությամբ արտահայտվում է՝ հիմք ընդունելով՝

ա) ազգային մշակույթի զարգացումը,

բ) ազգային ինքնության պահպանումը (Սահմ․ հոդ. 18, մաս 1-ին)։

Ընդ որում, Սահմանադրությամբ «բացառիկ առաքելության» եզրույթի ներքո պետք է նկատի առնել եկեղեցու կողմից հայ ժողովրդին մատուցած հոգևոր, բարոյական, նյութական ծառայություների այնպիսի ծավալ և որակ, որը պատմության ընթացքում որևէ այլ կազմակերպություն կամ կառույց երբևէ չի ստանձնել։

3․Եկեղեցին չի կարող տարանջատվել պետությունից։

Այս ձևակերպումը ավանդույթի ուժով պահպանել է գոյությունը ինչպես օրենքների, այնպես էլ հանրային մտածողության մեջ, բայց այն իրականում նոնսենս է, քանի որ եթե Եկեղեցին (ecclesia) դա Ժողովրդի միությունն է, իսկ Հանրապետությունը` (res publica) Ժողովրդի գործը, ապա դրանց հակադրումը դառնում է ժամանակավրեպ և անիմաստ։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են օրինակ քրիստոնյա հավատացյալները կամ եկեղեցու զավակները զատվել պետությունից` իրենք իրենցից։

ՈՒստի լիովին անիմաստ է դառնում կրոնը հասարակությունից և եկեղեցին պետությունից բաժանելու անհուսալի փորձերը։

Եկեղեցին մենք ենք:

Աստված բոլորիս պահապան։

Վահե ԹՈՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ